Իմերեթի տարածաշրջանն առաջատարն է կորոնավիրուսի նոր դեպքերի թվով. COVID-վիճակագրություն
Վրաստանում վերջին օրվա ընթացքում արվել է կորոնավիրուսի 48 հազար 901 թեստ. 36 հազար 630-ը՝ հակագենի, 12 հազար 271-ը՝ ՊՇՌ-թեստ, եւ հայտնաբերվել է վարակման 5553 նոր դեպք: Այդ մասին, հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում:
Համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է ախտահարման 726 հազար 941 դեպք:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 4223 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել է հաղթահարել է 669 հազար 822 հիվանդ:
Կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների պատճառով վերջին օրվա ընթացքում մահացել է 47, իսկ համավարակի սկզբից ի վեր՝ 10 հազար 136 հիվանդ:
5553 նոր դեպքերից Թբիլիսիում գրանցվել է 1794-ը: Իրադրությունը տարածաշրջաններում այսպիսին է. Աջարիայում՝ 149, Իմերեթում՝ 1189, Քվեմո Քարթլիում՝ 317, Շիդա Քարթլիում՝ 512, Գուրիում՝ 132, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 448, Կախեթում՝ 657, Մցխեթ-Մթիանեթում՝ 149, Սամցխե-Ջավախքում՝ 123, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ 83: Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում է 46 հազար 957-ի, նրանցից 6493-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1609-ի վիճակը ծանր է, նրանցից 336 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: 1103 մարդ գտնվում է քովիդ-հյուրանոցներում, 39 հազար 361 մարդ բուժընթաց է անցնում տանը:
Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 33 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ է 33 հազար 461 հոգի: Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), նոյեմբերի 1-ի տվյալներով, կազմում է 11,36 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 9,02 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 9,06 տոկոս:
Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: