Բաժիններ՝

Աշխարհում COVID-19-ից մահացածների թվաքանակը գերազանցել է 5 միլիոնը

Կորոնավիրուսի համավարակի երկու տարուց պակաս ժամանակաշրջանում COVID-19-ով վարակվելու հետեւանքով մահացածների թիվն աշխարհում անցել է 5 միլիոնի նշագիծը: Այդ մասին վկայում են Ջոն Հոփքինսի ամերիկյան համալսարանի նոյեմբերի 1-ին հրապարակված տվյալները:

Մահվան դեպքերի գրեթե կեսը բաժին է ընկել ԱՄՆ-ին, ԵՄ-ին, Մեծ Բրիտանիային եւ Բրազիլիային, որոնցում ապրում է Երկրի բնակչության 1/8 մասը: Վիրուսից առավել մեծ թվով զոհերը գրանցվել ԱՄՆ-ում. համավարակի սկզբից ի վեր նահանգներում մահացել է ավելի քան 740 հազար մարդ:

Ներկայում COVID-19-ը մահացության երրորդ հիմնական պատճառն է սրտի հիվանդություններից եւ ինսուլտից հետո:

Associated Press-ի գնահատմամբ, թիվը, ամենայն հավանականությամբ, իջեցված է, քանի որ բոլոր մարդիկ չէ, որ COVID-19-ի թեստեր են հանձնում, իսկ շատերը մահանում են տանը՝ առանց բժշկական օգնության, հատկապես աղքատ երկրներում: Աշխարհում գրանցվել է COVID-19-ով վարակման ավելի քան 246 միլիոն դեպք:

Ներարկվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 6,9 միլիարդից ավելի չափաբաժին: Երկու չափաբաժինն ստացել է Երկրի բնակչության մոտավորապես 39 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս