Երկու պայթյուն է որոտացել Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքում. Shamshad News
Մի շարք պայթյուններ են որոտացել Աֆղանստանի Նանգարհարի նահանգի Ջալալաբադ քաղաքում: Այդ մասին հաղորդել է Shamshad News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրների:
«Երկու պայթյուն է իրականացվել Ջալալաբադում»,-ասվում է հեռուստաալիքի Twitter-ում:
Զոհերի մասին առայժմ տվյալներ չկան:
Պաշտոնատար անձինք դեռ չեն հաստատել միջադեպերի մասին տեղեկատվությունը: Սեպտեմբերին Ջալալաբադ քաղաքում տեղի է ունեցել երկու ահաբեկչական գործողություն, որոնց համար պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:
Ավելի ուշ «Թալիբան»-ը հայտարարել է, որ քաղաքի ծայրամասերը մաքրել է զինյալներից: Ամռանը թալիբները շեշտակի հարձակում են անցկացրել կառավարական ուժերի դիրքերի վրա եւ մինչեւ աշնան սկիզբը նվաճել հանրապետության բոլոր տարածաշրջանները: Նաեւ լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում:
Այնուհետեւ «Թալիբան»-ը ձեւավորել է ժամանակավոր կառավարություն: Նախարարների կաբինետը գլխավորել է Մոհամադ Հասան Ախունդը, որը «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ զբաղեցրել էԱԳ նախարարության ղեկավարի աթոռը եւ 2001 թվականից գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: