Բաժիններ՝

6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ինդոնեզիայի արեւելքում

6,1 մագնիտուդով ստորգետնյա ցնցում է գրանցվել Ինդոնեզիայի արեւելյան մասում գտնվող Բանդա ծովի ջրատարածքում: Այդ մասին նոյեմբերի 3-ին հաղորդել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայե-Սայանյան մասնաճյուղը:

Ալթայե-Սայանյան մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալներով՝ նոյեմբերի 2-ին Երեւանի ժամանակով 20:43-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ամբոն քաղաքից 483 կիլոմետր դեպի հարավ-արեւելք, քաղաք, որը գտնվում է համանուն կղզու վրա եւ ընկած է Յամդանա կղզու (Տանիմբար արշիպելագ) ափերից մոտավորապես 71 կիլոմետր հեռավորության վրա: էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ երկրաշարժը գնահատվում է որպես «ավերիչ», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս