Ճապոնիայի վարչապետը դեռ չի պլանավորել այցելել Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերին
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան դեկտեմբերի 16-ին խորհրդարանում հայտարարել , որ առայժմ չի պլանավորում այցելել Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերին։
Ավելի վաղ մի շարք երկրներ, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան, Ավստրալիան եւ Մեծ Բրիտանիան, հայտարարել էին Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին այն բանի կապակցությամբ, որ Չինաստանի ղեկավարությունը, նրանց կարծիքով, ոտնահարում է Սինցզյանի ույղուրական բանակչության շահերը եւ նրանց նկատմամբ վարում ցեղասպանության քաղաքականություն: Դիվանագիտական բոյկոտը նշանակում է, որ նրան մեղադրող երկրների պաշտոնական ներկայացուցիչները չեն մեկնի Պեկին եւ չեն մասնակցի Խաղերի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին: Օլիմպիական խաղերում այդ երկրների մարզիկների մասնակցությունը չի սահմանափակվում:
Տոկիոյում ավելի վաղ հայտարարել են, որ այդ հաշվով սեփական որոշում կընդունեն: Չինաստանը հետեւողականորեն հերքում է ազգային փոքրամասնությունների նկատմամբ ճնշումների մեղադրանքները: Խաղերի դիվանագիտական բոյկոտը նա համարում է «քաղաքական մանիպուլյացիաներ», որոնք միանգամայն հակասում են Օլիմպիական շարժման հիմնական սկզբունքներին: Չինաստանի պաշտոնատար անձինք ընդգծում են, որ Արեւմուտքի այդ գործողությունները չեն ազդի Օլիմպիական խաղերի հաջող անցկացման վրա. բացի այդ, Պեկինում պաշտոնապես հայտարարում են, որ Խաղերին այդ երկրներից պաշտոնյաների ոչ ոք էլ չի հրավիրել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: