Բաժիններ՝

Հարավաֆրիկյան Հանրապետությունում նշել են օմիկրոն շտամի ամենահաճախակի ախտանիշները

COVID-19-ի օմիկրոն շտամով վարակված հիվանդները հաճախակի են գանգատվում կոկորդի քերծումից եւ գոտկատեղի ցավից: Այդ մասին հաղորդել է բրիտանական The Sun թերթը՝ վկայակոչելով Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) փորձագետների տվյալները: Հարավաֆրիկացի բժիշկներն, ուսումնասիրելով կորոնավիրւսի նոր շտամով հիվանդության շուրջ 78 հազար դեպք, նշում են, որ հիվանդների առավել հաճախակի ախտանշին է կոկորդում քերծվելը, որը չի եղել COVID-19-ի մյուս շտամներով հիվանդների մոտ:

Ցավը մեջքի ստորն մասում, նրանց տվյալներով, նույնպես բնորոշ է օմիկրոն շտամով ախտահարվածների համար: Ավելի վաղ կորոնավիրուսով վարկաման բնորոշ ախտանիշներն էին համարվում հազը, բարձր ջերմությունը եւ համային զգացողությունների եւ հոտառության ունակության կորուստը: Հետազոտությունը ցույց է տվել, որ օմիկրոն շտամով վարակվածներին 23 տոկոսով հազվադեպ է պահանջվում հոսպիտալացում, քան «դելտայով» վարակվածներին, բայց միանշանակ պնդել հիվանդության ավելի թեթեւ ընթացքի մասին առայժմ չի կարելի: Բժիշկները նշում են, որ սուր շնչառական վիրուսային վարակի ցանկացած ախտանիշների դեպքում անհրաժեշտ է ինքնամեկուսանալ եւ բժիշկ կանչել, հայտնում է The Sun-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոյեմբերի 26-ին կորոնավիրուսի В.1.1.529 շտամը, որը հայտնաբերվել է Աֆրիկայի հարավում, նշել է հունական «օմիկրոն» տառով: ԱՀԿ-ի հայտարարության մեջ ասված է, որ այդ տարատեսակն «ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսն անհանգստություն են հարուցում»: Աշխարհում օմիկրոն շտամի տարածման էպիկենտրոնն Աֆրիկայի հարավն է: Դրանով ամենամեծ թվով ախտահարվածներ հայտնաբերվել են ՀԱՀ-ում: Նոր շտամը հայտնաբերվել է աշխարհի ավելի քան 70 երկրներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս