Բաժիններ՝

Շվեդիան չեղարկել է Սկանդինավիայի մյուս երկրների քաղաքացիների ազատ մուտքը

Շվեդիայի կառավարությունը չեղարկել է Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Դանիայի եւ Իսլանդիայի քաղաքացիների համար առանց պատվաստման մասին հավաստագիր (սանիտարական անձնագիր) ներկայացնելու երկիր մուտքի իրավունքը: Այդ մասին հաղորդել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 21-ից: Առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարար Լենա Հալենգրենը մամուլի ասուլիսում բոլոր ժամանողներին կոչ է արել՝ ժամանելուց հետո կորոնավիրուսի թեստ հանձնել համաճարակաբանական իրադրության վատթարացման կապակցությամբ:

Նա նշել է, որ վարակի տարածումը կտրուկ արագանում է եւ օմիկրոնի կապակցությամբ դժվար է կանխատեսել, թե ինչպես այն կտարածվի ապագայում: Նախարարը նաեւ նախազգուշացրել է, որ Սուրբ Ծնունդը բարեկամների ու մտերիմների հետ տոնելն առայժմ թույլատրվում է, բայց ճիշտ կլինի հավաքվել նեղ շրջանակով, եւ եթե ինչ-որ մեկի մոտ հայտնվեն շնչուղիների հիվանդության ախտանշաններ, ավելի լավ է չեղարկել մասնակցությունը երեկույթին: Շվեդիան Եվրոպայի մյուս երկրներից տարբերվել է քովիդ-սահմանափակումների նկատմամբ համեմատաբար մեղմ մոտեցմամբ, նրա իշխանությունները ավելքի շատ հույսը դրել են քաղաքացիների գիտակցականության վրա, քան արգելքների եւ կարգադրությունների, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս