Բաժիններ՝

ԱՀԿ-ն հաղորդել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածման չափազանց մեծ արագության մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) COVID-19-ի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ Դեւիդ Նաբարոն հայտարարել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածման չափազանց մեծ արագության մասին։

«Մենք ԱՀԿ-ում բավարար տեղեկատվություն ունենք, որը շատ հստակորեն մատնանշում է, որ դա (շտամը) տարածվում է չափազանց արագ կերպով՝ յուրաքանչյուր երկու-երեք օրը մեկ կրկնապատկելով դեպքերի թվաքանակը»,-ասել է նա Sky News հեռուստաալիքին: Նա նշել է, որ նման պայմաններում բարձր մահացությունից կհաջողվի խուսափել միայն մեծ հաջողության դեմքում:

Նաբարոյի խոսքով՝ ինքը «երբեք այնքան անհանգստացած չի եղել» կորոնավիրուսով, որքան այժմ: ԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչն այն կարծիքին է, որ խոսքը «շատ լուրջ իրադրության» մասին է եւ հիվանդության «չափազանց արագ» տարածման ամենասկզբի մասին միայն: Նաբարոն բացատրել է, որ օմիկրոնի առնչությամբ անհրաժեշտ է շարունակել բնակչության պատվաստումը, այդ թվում՝ բաժանելով պատվաստանյութերի խթանիչ չափաբաժինները: Բացի այդ, անհրաժեշտ է վիրուսի տարածումը կրճատել առանց բացառության բոլոր մարդկանց սոցիալական շփումների նվազեցման հաշվին: «Ես կարծում եմ, որ առաջիկա շաբաթներին ի հայտ կգա շատ լուրջ խնդիր»,-եզրափակել է նա:

Օմիկրոն շտամը հայտնաբերվել է նոյեմբերին Աֆրիկայի հարավում եւ այն արդեն հայտնաբերել են աշխարհի մոտավորապես 80 երկրում: Մասնագետներն այն կարծիքին են, որ դա կարող է սպառնալիք ներկայացնել, քանի որ չափազանց արագ է տարածվում, քան մյուս շտամները, որոնք գիտնականները հայտնաբերել են համավարակի ժամանակաշրջանում, եւ պարունակում է մեծ քանակությամբ մուտացիաներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս