
Աֆղանստանում արգելվել է օտարերկրյա արժույթի օգտագործումը

Աֆղանստանի փոխվարչապետ Աբդուլ Սալամ Խանաֆին հայտնել է երկրում օտարերկրյա արժույթի օգտագործումն արգելելու մասին՝ պնդելով, որ քաղաքացիները կիրառեն ազգային արժույթը՝ աֆղանական աֆղանին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» ծայրահեղական շարժումը բանկերում ամերիկյան դոլարի փոխառման ծավալի սահմանափակում էր դրել: