Լոնդոնում կորոնավիրուսի օմիկրոն շտամը դարձել է գերիշխող

Լոնդոնում կորոնավիրուսի օմիկրոն շտամը դարձել է գերիշխող՝ դուրս մղելով դելտա շտամին: Այս մասին Evening Standard-ին ասել Լոնդոնի գլխավոր սանիտարական բժիշկ Կևին Ֆենտոնը:

Նա կոչ է արել Լոնդոնի բոլոր բնակիչներին լիարժեք պատվաստվել կորոնավիրուսի դեմ:

Միացյալ Թագավորության առողջապահական ոլորտի անվտանգության գործակալությունը վերջերս հայտնել էր, որ նախնական տեղեկություններով՝ Pfizer և Moderna ընկերությունների պատվաստանյութերով երրորդ դեղաչափի ընդունումը 70 տոկոսով պաշտպանում է օմիկրոն շտամի հետևանքով ախտանշանների առաջացումից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031