Բաժիններ՝

Հնդկաստանում օմիկրոն շտամով վարակվածների թիվը հասել է 61-ի

Հնդկաստանում կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվածների թիվն անցած օրվա ընթացքում ավելացել է 20 մարդով՝ հասնելով 61-ի: Այդ մասին հաղորդել են երկրի նահանգների իշխանությունները:

Կորոնավիրուսի օմիկրոն շտամը, որը նախորդ տարատեսակներից տարբերվում է մեծ քանակությամբ նոր մուտացիաներով, նոյեմբերին հայտնաբերվել է Աֆրիկայի երկրներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ամփոփելով արտակարգ նիստի արդյունքները, որոշում է ընդունել կորոնավիրուսի նոր տարատեսակը որակավորել է որպես անհանգստություն առաջացնող:

Մասնագետներն այն կարծիքին են, որ այն կարող է սպառնալիք ներկայացնել, քանի որ չափազանց արագ է տարածվում, քան մյուս շտամները, որոնք գիտնականները հայտնաբերել են համավարակի ժամանակաշրջանում: Հնդկաստանի նահանգների առողջապահության նախարարությունների հաղորդագրությունների համաձայն, հիվանդության 28 դեպք հայտնաբերվել է Մահարաշտրայի նահանգում, 17-ը՝ Ռաջասթհանում, վեցը՝ Դելիում, չորսը՝ Հուջարաթում, երեքը՝ Քառնաթաքեում եւ մեկական՝ Քերալայի ու Անդհրա-Փրադեշի ու Չանդիղարհի նահանգներում:

Ինչպես նշում են նահանգների առողջապահության նախարարությունները, հիվանդների մեծ մասը ժամանել է արտասահմանից կամ շփվել այդպիսի մարդկանց հետ: Բոլոր հիվանդների առողջական վիճակը գնահատվում է որպես թեթեւ աստիճանի ծանրության:

Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թվով: Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, ընդամենն անցյալ տարվա մարտից, երբ երկրում սկսվել է համավարակը, վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 34,7 միլիոնը, ապաքինվել է ավելի քան 34,1 միլիոնը, մահացել է 476 հազարից ավելի մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս