Բաժիններ՝

Կորոնավիրուսի օմիկրոն շտամն արդեն տարածված է 77 պետությունում. ԱՀԿ

Կորոնավիրուսի օմիկրոն շտամը ներկա պահին հայտնաբերված է աշխարհի 77 պետությունում: Այս մասին  հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:

«Օմիկրոնը տարածվում է այնպիսի տեմպերով, ինչպիսինը չենք տեսել այլ տեսակների դեպքում»,- ասել է ԱՀԿ ղեկավարը:

Նա ընդգծել է, որ առողջապահական համակարգերը շտամի արագ տարածման հետևանքով կարող է գերծանրաբեռնված դառնան: Այդ տեսանկյունից՝ Գեբրեյեսուսը նշել է, որ մինչ օրս օմիկրոնը թերագնահատվել է՝ հաշվի առնելով այն, որ տվյալ տեսակով վարակումը հիվանդության ավելի թեթև ընթացք է ունենում, մինչդեռ առողջապահական համակարգերը հնարավոր է պատրաստ չլինեն դրա հետևանքով դեպքերի կտրուկ մեծացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031