Բաժիններ՝

Ճապոնիայի հետազոտական կենտրոնը հայտարարել է, որ Չինաստանը 2033 թվականին ՀՆԱ-ի չափերով առաջ կանցնի ԱՄՆ-ից

Չինաստանն իր համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) չափերով 2033 թվականին առաջ կանցնի ԱՄՆ-ից, սակայն Միացյալ Նահանգները կարող է առաջնությունն իրեն վերադարձնել 2050 թվականի շրջանում: Ինչպես դեկտեմբերի 16-ին հաղորդել է Nikkei թերթը, այս կանխատեսումը պատրաստել են Ճապոնիայի Տնտեսական հետազոտությունների կենտրոնի փորձագետները, կենտրոն, որն առաջատարներից մեկն է երկրում։

Անցյալ տարվա դեկտեմբերի համանման զեկույցում կենտրոնի մասնագետները կանխատեսել էին, որ ՉԺՀ-ն ՀՆԱ-ի չափեով ԱՄՆ-ից առաջ կանցնի 2028 թվականին: Սակայն այժմ նանք ուղղումներ են մտցրել իրենց հաշվարկներում՝ հաշվի առելով Չինաստանում աշխատանքի արտադրողականության աճի՝ դիտարկվող դանդաղումը եւ նրա բնակչության կրճատման աճող հետեւանքները, ինչը կարող է հանգեցնել աշխատանքային պաշարների պակասի: Մասնավորապես, նշում են կենտրոնի փորձագետները, այս տարի ՉԺՀ-ում նորածինների թիվը կդառնա ամենափոքրը հանրապետության հիմնադրման ժամանակներից ի վեր: Բնակչության ծերացումը կառաջացնի սոցիալական ոլորտի հատկացումների աճ, ինչը կկրճատի Պեկինի հնարավորությունները բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության պետական խթանման ոլորտում, պնդում են ճապոնացի մասնագետները:

Նախկին հաշվարկներում նրանց մտցրած ուղղումները կապված են նաեւ ԱՄՆ-ում ավելի ակտիվ տնտեսական աճի հեռանկարների հետ, որոնց պտճառն ընդգրկուն բյուջետային հատկացումներն են, որոնք իրականացնում է նախագահ Ջո Բայդենի վարչակազմը: Ըստ նոր հաշվարկների՝ 2038 թվականին ՉԺՀ-ի ՀՆԱ-ն կլինի 5 տոկոսով ավելի, քան Միացյալ Նահանգներինը: Սակայն 2040-ական թվականներին տարբերությունը կսկսի կրճատվել, եւ 2050 թվականին ԱՄՆ-ը կրկին դուրս կգա առաջին տեղն աշխարհում: Ավելի վաղ կենտրոնի փորձագետները կարծում Էին, թե դա տեղի կունենա 2053 թվականի շրջանում:

Ճապոնիայի Տնտեսական հետազոտությունների կենտրոնն ստեղծվել է 1958 թվականին՝ «Նիկեյ»-ին՝ երկրի առաջատար գործարար թերթին կից: Այնուհետեւ այն լրջորեն ընդլայնվել է, դրա աշխատանքին սկսել են մասնակցել առաջատար կորպորացիաների եւ պետական կառույցների փորձագետներ: 2010 թվականին Ճապոնիայի կառավարությունը կենտրոնին տրամադրել է հասարակականորեն կարեւոր իրավական անձի հատուկ իրավական կարգավիճակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս