Ռուսաստանը 2021 թվականի հունվարին արտահանել է 13,73 տոննա չմշակված ոսկի, ինչը 1,5 անգամ ավելի է, քան 2020 թվականի հունվարին: Ըստ որում դրամական արտահայտությամբ արտահանումն աճել է կրկնապատիկ՝ մինչեւ 812 միլիոն դոլար, հետեւում է Դաշնային մաքսային ծառայության տվյալներից։
AstraZeneca ընկերության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաքումն Իտալիա հետաձգվել է: Առաքման ժամկետը տեղափոխվել է հաջորդ շաբաթ:
Նավթի գլոբալ պահանջարկի վերականգնում մինչեւ մինչճգնաժամային մակարակ տեղի կունենա 2023 թվականից ոչ շուտ:
Լեհաստանում կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքի պատճառով իշխանությունները որոշում են կայացրել ողջ երկրի տարածքում լայնամասշտաբ կարանտինային միջոցներ ձեռնարկել:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ստացել է կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստումը:
Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածներին թիվը վերջին մի քանի օրերի ընթացքում ավելացել է 16 հազար 33-ով, իսկ մահերի թիվը՝ 207-ով:
Ճապոնիայի հյուսիս-արևելքում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն 7 մարդ:
Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչես Ամորը հայտարարել է, որ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) փակելը լուրջ հետևանքներ կունենա այդ երկրի համար:
Բեռլինում Ադրբեջանի դեսպանատանը պատասխանում են քաղաքավարի, բայց վճռական՝ ոչ Բունդեսթագի պատգամավորների կաշառքի պատմությունը չեն մեկնաբանում:
Ճապոնիայի հյուսիս-արևելքում 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտարարված է ցունամիի վտանգ:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը գերմանական «Die Welit» թերթին տված հարցազրույցում խնդրահարույց է համարել Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) գործունեության դադարեցման նախաձեռնությունը։
Միացյալ Նահանգների 37 սենատորներ միացել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի նամակին՝ կոչ անելով նախագահ Ջո Բայդենին հետևել Կոնգրեսին և ամբողջությամբ ու պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Մարտի 19-ին տուրիստական ուղղաթիռ է ընկել ծովը Չինաստանի Ֆուցզյանի նահանգի Սյամեն քաղաքից ոչ հեռու: Ուղղաթիռում եղել է չորս մարդ:
Սամիա Հասան Սուլուհուն, որն զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը, մարտի 19-ին երդում է տվել որպես Տանզանայի՝ թվով վեցերորդ նախագահ՝ մարտի 17-ին պետության ղեկավար Ջոն Մագուֆուլիի մահվանից հետո:
Առնվազն ութ մարդ է զոհվել Մյանմայի կենտրոնական մասի Աունբան քաղաքում զինվորականների կողմից բողոքավորներին ցրելիս:
Կոոպերացիայի զարգացումը ավիաշինական ճյուղում դիտվում է որպես գերակա Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողվի (ԵԱՏՀ) արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը։
Մարտի 19-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Տիբեթի Ինքնավար Շրջանում՝ ՉԺՀ-ի արեւմուտքում: Այդ մասին հայտնել է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը:
ՆԱՏՕ-ի երկրորդ ծովային մշտական ստորաբաժանման (SNMG2) նավերը Սեւ ծովում վարժանքներ են անցկացրել Վրաստանի առափնյա պահպանության նավերի հետ: Մարտի 19-ին այդ մասին հայտնել են հանրապետութան ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մամուլի ծառայությունում։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մարտի 18-ին վիրտուալ ձեւաչափով հանդիպում է անցկացրել ՄԱԿ-ում այն երկրների մշտական ներկայացուցիչների հետ, որոնք մտնում են համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի կազմի մեջ, եւ նրանց կոչ է արել միջոցներ ձեռնարկելու Մյանմայի, Լիբիայի, Սիրիայի, Եմենի եւ Եթովպիայի խնդիրներով: Մարտի 18-ին այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը մարտի 18-ին նախաստորագրել են նոր, թվով 11-րդ համաձայնագիրը հատուկ միջոցների մասին, որը որոշում է Կորեական թերակղզու հարավում ամերիկյան զորքերը պահելու կողմերի ծախսերի բաժինները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոն նշում է, որ Երոպայում այն մարդկանց քանակն, ովքեր մահանում են COVID-19-ից, այժմ ավելի բաձր է, քան անցյալ տարի նույն ժամանակ:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր վարչակազմը մտադիր է աշխատել Ադրբեջանի հետ՝ հանուն տարածաշրջանում խաղաղության հաստատման:
ԱՄՆ-ի 21 նահանգների իշխանությունները հայց են հարուցել նախագահ Ջո Բայդնեի վարչակազմի դեմ, նրանք պահանջում են չեղյալ հայտարարել Կանադայից ԱՄՆ Keystone XL նավթամուղի կառուցման դադարեցման որոշումը:
Իսրայելում Հայկական համայնքների միությունը բողոքի ցույց է կազմակերպել՝ իր ձայնը բարձրացնելով այն փաստի դեմ, որ միջազգային պաշտպանական էլեկտրոնային Elbit Systems ընկերությունն իր արտադրած զենքերը մատակարարում է Ադրբեջանին:
ԱՄՆ-ը Չինաստանին կոչ է անում օգտագործելու իր ազդեցությունկը Փհենյանի վրա՝ նրան համոզելու համար հրաժարվելու հրթիռային եւ միջուկային զինանոցից:
Աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 3 միլիոն դեպք է հայտնաբերվել անցյալ շաբաթ, հիվանդացությունը նախորդ յոթ օրվա համեմատաությամբ աճել է 10 տոկոսով:
ՆԱՏՕ-ն մտահոգված է Վրաստանում տիրող իրավիճակով և ակնկալում է, որ պաշտոնական Թբիլիսին կպահպանի ժողովրդավարական ստանդարտները:
Բելառուսի ընդդիմությունը կոչ է անում սեպտեմբերին կամ հոկտեմբերին երկրում նոր ընտրություններ անցկացնել:
Անհայտ անձինք գնդակոծել են «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության՝ Թբիլիսիի գրասենյակը, կուսակցություն, որի հիմնադիրը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին է:
«Եթե մենք խոսում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, ապա մենք կատարում ենք ոչ սովորական՝ շատ բարդ, բայց շատ արդյունավետ աշխատանք, համատեղ աշխատանք: Իսկ բարդ լինելու պատճառը այն է, քանի որ խանգարում է նաև այն փաստը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Իհարկե, դա խանգարում է, բայց ինքնին սա, ես կասեի, նույնիսկ եզակի փորձ է, երբ մի երկիր ՆԱՏՕ-ում է, մեկ այլ երկիր ՆԱՏՕ-ի անդամ չէ», – ասել է նա: