Բաժիններ՝

ՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքի վերսկսումը

Վաշինգտոնը ցանկանում է վերսկսել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքն այն պայմաններով, որոնք անընդունելի են Մոսկվայի համար: Այդ մասին  Ժնեւում ԱՄՆ-ի պատվիրակության հետ հանդիպումից առաջ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության փոխղեկավար Սերգեյ Ռյաբկովը:

«Նրանք ցանկանում են վերականգնել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի գործունեությունը, բայց իրենց պայմաններով, այն նույն օրակարգով, որը ձեռնտու է իրենց, շեշտը դնելով այսպես կոչված ապաէսկալացման վրա, Ուկրաինայի վրա այսպես կոչված «ռուսական ագրեսիայի վրա»,-հայտարարել է Ռյաբկովը: «Մեզ համար դա անընդունելի է»,-ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարության փոխղեկավարը: Ի պատասխան Ուկրաինայի շուրջ էսկալացման մեջ վերջին ժամանակներս Արեւմուտքի հնչեցրած մեղադրանքների, ՌԴ-ն քանիցս հայտարարել է, որ իրենք ոչ ոքի վրա չեն պատրաստվում հարձակվել: Նախորդ օրը երեկոյան Ժնեւում ռուսական եւ ամերիկյան պատվիրակությունների միջեւ տեղի է ունեցել առաջին հանդիպումը՝ ընթրիքի ձեւաչափով:

Ամփոփելով անվտանգության երաշխիքների շուրջ «նախնական» բանակցությունների արդյունքները՝ Ռյաբկովը հայտարարել է, որ խոսակցությունը եղել է դժվարին, բայց գործնական: Բանակցությունների հիմնական մասը հունվարի 10-ին փակ ձեւաչափով կանցկացվի ՄԱԿ-ի Ժնեւի բաժանմունքին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչության տարածքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս