Բաժիններ՝

Ալմաթիի Հանրապետության հրապարակի շրջապատումը վերացրել են

Ղազախստանի իշխանությունները վերացրել են Ալմաթիի Հանրապետության հրապարակի շրջապատումը, հունվարի 10-ին հաղորդել է ՏԱՍՍ-ը։

Հրապարակի շրջապատումը զինվորականներով վերացված է, արդեն կարելի է ընդհուպ մոտենալ նախագահի նստավայրին: Քաղաքայն վարչակազմի շենքին մոտանալն առայժմ փոքր-ինչ սահմանափակված է, այնտեղ շարունակվում են քննչական գործողությունները:

Քննչական խմբերը հրապարակի մերձակա պուրակում եւ փողոցներում հավաքում են անկարգություններ հրահրողների գործողությունների իրեղեն ապացույցներ: Այդ նույն փողոցներում կոմունալ ծառայությունները ձեռնամուխ են եղել բարիկադների քանդմանն ու մաքրմանը:

Վարչական շեներին դրոշները սգի պատճառով խոնարհված են: Հրապարակում մնում են ոստիկանները, կենտրոնական փողոցներում զինվորականներ չեն երեւում: ՏԱՍՍ-ը հավաստել է, որ վաղ առավոտվանից Ալմաթիում գործում էլարային եւ շարժական ինտերնետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս