Օմիկրոն շտամով պայմանավորված ԱՄՆ-ում հոսպիտալացումների թիվը դառնում է ռեկորդային բարձր
Կորոնավիրուսով վարակված անձանց հոսպիտալացումների թիվը շուտով ԱՄՆ-ում կդառնա ամենաբարձրը՝ գերազանցելով անցյալ տարվա հունվարին գրանցված ռեկորդային բարձր ցուցանիշը, ինչը պայմանավորված է օմիկրոն շտամի տարածմամբ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Դեկտեմբերի վերջից սկսած հոսպիտալացումներն աճել են, քանի որ օմիկրոնը արագորեն առաջ է անցել դելտայից՝ որպես ԱՄՆ-ում գերիշխող կորոնավիրուսի շտամ: Չնայած փորձագետներն ասում են, որ օմիկրոնը, հավանաբար, ավելի քիչ մահացու կլինի, քան նախորդ շտամերը:
ԱՄՆ-ի առողջապահության ոլորտի պաշտոնյաները, այնուամենայնիվ, նախազգուշացրել են, որ հիվանդանոցները ծանրաբեռնված են կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակված պացիենտներով:
Հունվարի 6-ին Միացյալ Նահանգները հաղորդել է կորոնավիրուսի 662 հազար նոր դեպքի մասին, որը ԱՄՆ-ում օրական գրանցվող չորրորդ ամենաբարձր ցուցանիշն է: