Մեկնարկել է Ղազախստանի հարցով ՀԱՊԿ ղեկավարների տեսակոնֆերանսը. ՈՒՂԻՂ

Քիչ առաջ մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների առցանց հանդիպումը, որի ընթացքում կքննարկվի Ղազախստանում ստեղծված իրավիճակը։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը հինգ պետությունների ղեկավարների մասնակցությամբ գումարվել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խնդրանքով ՝ երկրում անկարգությունների ֆոնին: Տեսակաոնֆերանսին մասնակցելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Հանդիպումը տեղի կունենա տեսակոնֆերանսի ռեժիմով ՝ Հայաստանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհուրդը չի նախատեսում որևէ փաստաթուղթ ստորագրել հունվարի 10-ին նախատեսված տեսակոնֆերանսից հետո։ Բանակցություններում ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկեն Ղազախստանում ստեղծված իրավիճակը։

Հունվարի 6-ին Ղազախստանի նախագահի խնդրանքով ՌԴ խաղաղապահների առաջին ստորաբաժանումները ժամանել են Ղազախստան: Դրանց մեջ են մտել ռազմաօդային ուժերի հատուկ նշանակության 45-րդ առանձին բրիգադի զինվորականները։ Խաղաղապահների ղեկավար է նշանակվել Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հրամանատար Սերդյուկովը։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տվյալներով ՝ ներկայումս խաղաղապահներն ավարտել են տեղակայումը:

Տեսանյութեր

Լրահոս