Միացյալ Նահանգների ղեկավար Ջո Բայդենը հույս ունի, որ մինչեւ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում իր գտնվելու առաջին 100 օրվա վերջը երկրի տարրական եւ միջնակարգ դպրոցների մեծ մասը կհաջողվի կրկին բացել հաճախելու համար։
Մեծ Բրիտանիայից Եվրամիության երկրներ ապրանքների արտահանման ցուցանշները հունվարին 40,7 տոկոսով նվազել են 2020 թվականի դեկտեմբերի 31-ին Brexit-ից հետո անցումային շրջանի ավարտի հետեւանքով:
Միացյալ Նահանգների իշխանությունները նպատակամիտված են ռազմավարական գործընկերության խորացմանը «C5+1» (Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան եւ ԱՄՆ) ձեւաչափի շրջանակում:
«Մենք հետքայլ չենք անի S-400-ների հարցում: Մեր վճռականությունը շարունակվում է: S-400-ները վտանգ չեն ներկայացնում F-35-երի (ամերիկյան կործանիչներ-խմբ.) համար»,-ասել է Էրդողանի խոսնակը:
Ելուզակենրի զինված խումբը մարտի 12-ի առավոտյան հարձակվել է պետական քոլեջի հանրակացարանի վրա Նիգերիայի հյուսիսի Քաունդայի նահանգում եւ առեւանգել ուսանողների:
Զուլուների Գուդվիլ Զվելիտինի թագավորը մարտի 12-ին մահացել է Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) հիվանդանոցում: Այդ մասին հայտնել է տեղական News24 նորությունների պորտալը՝ վկայակոչելով թագավորական ընտանիքը։
Մարտի 11-ին հրդեհ է բռնկել Tesla էլեկտրամոբիլներ արտադրողի գործարանի տարածքում՝ ԱՄՆ-ի Ֆրիմոնտ քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ):
Airbus A300 բեռնատար ինքնաթիռը, որը պատկանում է Transcarga ընկերությանը, վթարային վայրէջք է կատարել Կոլումբիայի մայրաքաղաքում, քանի որ վերթիռի ժամանակ կորցրել է շարժիչներից մեկի մի մասը:
ԱՄԷ-ն առաջին երկրներից մեկն է, որը նոր տիպի կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարում օգնության ձեռք է մեկնել աշխարհի տարբեր երկրներին և կազմակերպություններին՝ նախաձեռնելով բազմաթիվ մարդասիրական ծրագրեր և միջոցառումներ։
ԱՄՆ-ի նոր վարչակազմը պատրաստ է քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման հարցը սոսկ Թեհրանի միջուկային հիմնախնդրի շուրջը բանակցություններ սկսվելուց հետո: Մարտի 10-ին այդ մասին հայտնել է Axios լրատվական պորտալը։
ԱՄՆ-ի նախկին նախագահներ Բարաք Օբաման, Ջորջ Բուշ Կրտսերը, Բիլ Քլինթոնը, Ջիմի Քարտերը, ինչպես նաեւ նրանց տիկինները մասնակցել են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի պաշտպանության երկու նոր գովազդային տեսահոլովակների ստեղծմանը:
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ, հաշվի առնելով Ադրբեջանի մոտեցումը, որ ուժն է ծնում իրավունք, Ադրբեջանն աշխատում է հենց այդ ուղղությամբ, և դա տեղի է ունենում պատերազմից հետո ադրբեջանական կողմի կրած հաղթանակի ոգևորության ֆոնին։
Հետպատերազմյան Հայաստանում մինչ իշխանությունը զբաղված է ներքաղաքական ճգնաժամն իր օգտին լուծելու ուղղությամբ, Ադրբեջանն ու Թուրքիան շտապում են ամրապնդել Արցախյան երկրորդ մեծ պատերազմի իրենց հաղթանակները և նույնիսկ առաջ անցնել։
Թուրքիան չի բացառում ռուսական 4-րդ սերնդի СУ-35 և 5-րդ սերնդի СУ-57 կործանիչներ գնելու հավանականությունը, թեև առաջնահերթությունը տալիս է սեփական արտադրության կործանիչներին։
Իրանի արտգործնախարարությունը ևս դատապարտել է Հռոմի պապի՝ Իրաք կատարած պատմական այցի ընթացքում Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության կողմից պապին նվիրված նամականիշի վրա զետեղված Քուրդիստանի քարտեզը։ Քարտեզում ներառված են եղել ներկայիս Թուրքիայի և Իրանի որոշ շրջաններ:
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել են համագործակցությունը շարունակելու՝ երկու երկրների պատրաստակամության մասին՝ Ճապոնիայի տարածքների լիակատար վերականգնման համար, որոնք տուժել են 2011 թվականի երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Քաթարում կայացած հանդիպման ժամանակ թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները:
Զինված ելուզակների խումբը դպրոցի վրա հարձակում է գործել Նիգերիայի հյուսիս – արեւելքում՝ սպանելով 13 մարդու, ներառյալ մեկ աշակետի: Մարտի 11-ին այդ մասին հայտնել է Նիգերիայի Dailytrust նորությունների պորտալը։
Մարտի 11-ին Տոկիոյի Ազգային թատրոնում սկսվել է 2011 թվականի երկրաշարժի եւ ցունամիի զոհերի հիշատակի արարողություն ողբերգության օրվա տասնեորդ տարելիցի առթիվ: Հեռարձակումը վարում է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը։
Միացյալ Նահանգները ողջունում է Լիբիայի Ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի) կողմից Աբդել Համիդ Դբեյբայի նոր Ազգային միասնության կառավարության (ԱՄԿ) հաստատումը:
Անցած շաբաթ կորոնավիրուսով հիվանդացածների թիվը 2 տոկոսով գերազանցել է նախորդ յոթ օրվա տվյալները, իսկ մահացու վախճանների քանակը 6 տոկոսով նվազել է:
Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար «Մարականա»-ն մարզադաշտ կարող է վերանվանվել:
Թաիլանդ այցելող զբոսաշրջիկները հնարավորություն կունենան երկշաբաթյա պարտադիր կարանտինն անցկացնել զբոսանավի վրա:
Իլոն Մասքին պատկանող Tesla ընկերության բաժնետոմսերը շարունակում են զգալիորեն աճել մարտի 10-ի սակարկություններում, ինչի շնորհիվ ձեռնարկչի կարողությունն ավելացել է 25 միլիարդ դոլարով: Համապատասխան տեղեկատվությունը բերված է Bloomberg գործակալության կազմած՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում:
Անկարայի առանձնապես ծանր հանցագործությունների գործերով դատարանը Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով հինգ մեղադրյալների դատապարտել է ցմահ ազատազրկման:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ ԱՄՆ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի վարած քաղաքականությունը երկրի հարավային սահմաններում կործանում է երկիրը։
Դուբլինի կենտրոնում՝ Մարիոնի հրապարակում գտնվող կարմիր աղյուսներով նրբաճաշակ մի առանձնատան պատին, շուտով մի հուշատախտակ կտեղադրվի՝ ի պատիվ Վայոլեթ Գիբսոնի՝ իռլանդացի այն կնոջ, ով 1926 թվականին մահափորձ կատարեց Բենիտո Մուսոլինիի դեմ:
Գերմանիայի Եվրոպայի հարցերով պատասխանատու նախարար Միշել Ռոթը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է ունեցել Թուրքիայի ընդդիմադիր ուժ համարվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահների՝ Փերվին Բուլդանի և Միթհաթ Սանջարի հետ:
Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Թուրքիան շատ կարևոր և ռազմավարական գործընկեր է Ռուսաստանի համար: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օգնականները կրկին թույլ չեն տվել, որ նա պատասխանի լրագրողների հարցերին, երբ նա Վաշինգտոնում այցելել է տնտեսական խանութ: