Բաժիններ՝

Պատրաստ ենք օգնություն ցուցաբերել ճգնաժամի խաղաղ կարգավորման համար. ԵՄ-ն՝ Ղազախստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Եվրամիությունը պատրաստ է օգնել Ղազախստանին ճգնաժամի կարգավորման հարցում: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ԵՄ կայքում։

«Մենք մտահոգված ենք խաղաղ ցույցերից հետո սկսված բռնությամբ Ղազախստանում, որը Եվրամիության համար կարևոր գործընկեր է գործող Ընդլայնված գործընկերության և համագործակցության համաձայնագրով, ինչպես նաև տարածաշրջանի կայունության համար։

Մենք խորապես ցավում ենք մարդկային կորուստների համար և խստորեն դատապարտում ենք բռնության համատարած ակտերը։ Կարևոր է կանխել հետագա էսկալացիաները, խուսափել բռնության ցանկացած դրդումից, մշտապես զսպվածություն ցուցաբերել և անկարգությունները այլ նպատակներով շահագործելուց խուսափելը:

Մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել ճգնաժամի խաղաղ կարգավորման համար։ Դրսի ռազմական աջակցությունը պետք է հարգի Ղազախստանի ինքնիշխանությունն ու անկախությունը, ինչպես նաև բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքները։

Մենք կոչ ենք անում Ղազախստանի իշխանություններին պահպանել իրենց պարտավորություններն այս դժվարին պահին, ներառյալ հարգանքը մարդու իրավունքների և իրենց քաղաքացիների հիմնարար ազատությունների, մասնավորապես՝ հավաքների, խոսքի և լրատվամիջոցների ազատության նկատմամբ»,-ասված է հայտարարությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս