Բաժիններ՝

Նուր-Սուլթանում մահացած է հայտնաբերվել Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի գնդապետը

Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի (ԱԱԿ) գնդապետ Ազամատ Իբրաևին մահացած են հայտնաբերել, նախաքննություն է իրականացվում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԱԱԿ-ին:

Հաղորդվում է, որ հունվարի 10-ին Նուր-Սուլթանում իր տան բակում հայտնաբերվել է գնդապետի մարմինը:

Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել հունվարի 2-ին։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ընդդեմ գազի թանկացման։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվեցին ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնեցին, որ կվերանայեն գազի սակագինը, սակայն երկրում իրավիճակը չկայունացավ։

Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ցրել է կառավարությունը և գլխավորել Անվտանգության խորհուրդը, որը մինչ այդ գլխավորում էր Նուրսուլթան Նազարբաևը:

ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) հավաքական անվտանգության խորհրդի՝ 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս