Բաժիններ՝

Պակիստանը չեղարկում է Թուրքիայի հետ 1,5 միլիարդ դոլար արժողությամբ՝ 30 ուղղաթիռ գնելու գործարքը

Պակիստանը չեղարկում է Թուրքիայի հետ 1,5 միլիարդ դոլար արժողությամբ՝ 30 թուրքական T129 ATAK հարվածային ուղղաթիռների գնման գործարքը նախագծի ձգձգումների պատճառով. հայտնում է թուրքական Gazeteduvar առցանց լրատվամիջոցը։

Թուրքական կողմի ձգձգումները պայմանավորված են ԱՄՆ-ի՝ ATAK շարժիչների արտահանման լիցենզիաներ տրամադրելուց  հրաժարմամբ։ 2021 թվականի սկզբին Պակիստանը գնաց Թուրքիային ընդառաջ և երկարացրեց սպասման ժամանակը, սակայն, ըստ երևույթին, լիցենզիայի հետ կապված խնդիրը չի լուծվել։ 2022 թվականի հունվարին Պակիստանը հայտարարեց գործարքը չեղարկելու մասին։

Թուրքական ATAK-ների փոխարեն Պակիստանը ձեռք կբերի չինական WZ-10-ներ։ Ըստ ամենայնի, ամերիկյան կողմին սա ավելի ձեռնտու է։

Haber 7-ը և մի շարք թուրքական կայքեր, հղում անելով բանակում և Պակիստանի ԱԳՆ-ում իրենց աղբյուրներին, գրում են, որ գործարքը չի չեղարկվել, այլ սառեցվել է մինչև շարժիչի լիցենզիայի հետ կապված խնդիրների լուծումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս