Աֆղանստանում վեց երեխա է զոհվել ճամփեզրին տեղադրված ականի պայթելու հետեւանքով։
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը պատմել է Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունների վերականգնման եւ երկու երկրների միջեւ հումանիտար կապերի ամրապնդման մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակելու Ռուսաստանի հետ համագործակցությունն այն ոլորտներում, որոնցում երկու երկրների շահերը համընկնում են, սակայն նախքան Ուկրաինայի հիմնախնդրի լուծումը երկու երկրների միջեւ հարաբերությունների նորմալացում հնարավոր չէ իսկ դա ՌԴ-ի ներկայիս ղեկավարության օրոք տեղի չի ունենա, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Հայտնի են դարձել Սանկտ Պետերբուրգի Կոնդրատեւսկի պողոտայի «Պերեկրյոստոկ» սուպերմարկետում պայթյուն իրականացնելու մեջ կասկածվողի նշանները։
Ժնեւի բանակցությունները կարող են բերել «Բաշար Ասադից եւ նրա ընտանիքից ազատ» Սիրիայի ստեղծման:
Բարաք Օբաման պատմել է, որ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը թողնելուց հետո ուրախ է, որ կարող է կուշտ քնել եւ ամբողջովին վերահսկել իր օրը։
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը պահանջել է կտրել 200-ամյա մագնոլիան Սպիտակ տան հարավային բացատում:
Շանհայի իշխանությունները մտադիր են սկսել վերահսկել քաղաքի բնակչության թվաքանակը, ինչպես նաեւ կառուցապատման համար հատկացվող հողի մակերեսը:
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի լեյտենանտ Սքոթ Սիրսը՝ Լոնդոնի՝ 2012 թվականի Օլիմպիական խաղերի բրիտանացի հաղթահերոս-թենիսիստ Էնդի Մարեյի փեսան, դարձել է ամենաերիտասարդ մարդը, որը միայնակ հասել է Հարավային բեւեռ:
Սինգապուրում հեծանիվների վարձակալության խոշորագույն ընկերություններից մեկը՝ oBike-ը, հայտարարել է եկող տարվանից սեփական գաղտնարժույթը՝ oCoins-ը, ներդնելու մտադրության մասին, որի միջոցով կարելի կլինի վճարել ծառայությունների դիմաց:
Իրանի մեջլիսի (խորհրդարան) պատգամավորները դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած բաց նստաշրջանում պաշտպանել են այն առաջարկությունը, որի համաձայն, երկրի ղեկավարությունը պետք է Երուսաղեմը ճանաչի պաղեստինյան պետության «հավերժ մայրաքաղաք»:
Բրիտանացի մի խումբ խորհրդարանականներ բաց նամակով դիմել են երկրի կանցլեր (ֆինանսների նախարար) Ֆիլիպ Համոնդին, որտեղ նրանք խնդրել են հրապարակել այն հետազոտության գաղտնիացված արդյունքները, որը վերլուծում է Brexit-ի հնարավոր տնտեսական հետեւանքները։
Իսրայելի տրանսպորտի եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության նախարար Իսրայել Կացը հավանություն է տվել Երուսաղեմի Լացի պատից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա երկաթուղային կայարանի շինարարության վերաբերյալ Իսրայելի երկաթուղիների կոմիտեի առաջարկությանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել վերջ դնել Եմենի շրջափակմանը:
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ընդունել է այն փաստաթղթերի փաթեթը, որոնք անհրաժեշտ են պետության ղեկավարի ընտրություններում առաջադրվելու համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը դեմէ արտահայտվել Եվրոպայում Գերմանիայի ռազմական առաջատարությանը, նախազգուշացնելով, որ այն կարող է կործանարար լինել:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) Եվրամիության բարեփոխմանը Անգելա Մերկելի դաշինքի համաձայնությունը համարում է նրա պահպանողական դաշինքի հետ կառավարություն կազմելու հիմնական պայմաններից մեկը:
ANA ճապոնական ավիափոխադրողի ինքնաթիռը, որը չվերթ էր կատարում Լոս-Անջելեսից Տոկիո, թռիչքից չորս ժամ անց հետ է վերադարձել ինքնաթիռում չգրանցված ուղեւորի հայտնաբերման պատճառով:
Միացյալ Նահանգների Փենսիլվանիայի նահանգի Էրի քաղաքում երկու օրվա ընթացքում ավելի քան 120 սանտիմետր ձյուն է տեղացել, ինչը ռեկորդային ցուցանիշ է դարձել 1958 թվականից ի վեր:
«Յուրաքանչյուր պետություն արտաքին քաղաքական դիվանագիտություն իրականացնելիս պարտավոր է առաջորդվել բացառապես իր պետական շահով»:
Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում մարդատար նավը բախվել է Հռենոս գետի վրայով ձգվող ավտոճանապարհային կամրջի հենասյանը:
Ֆրանսիայի հինգ դեպարտամենտներում տագնապի նարնջագույն մակարդակ են հայտարարել սաստիկ քամու պատճառով:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շուրջ հազար զինյալներ դեռեւս մնում են Սիրիայում եւ Իրաքում:
Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորին, որը բանտարկության պատիժ էր կրում կոռուպցիայի համար եւ ներման է արժանացել պետության ներկայիս ղեկավար Պեդրո Կուչինսկիի կողմից, ներողություն է խնդրել երկրի քաղաքացիներից, տեղեկացնում է BBC-ին:
Սանտա Կլաուսը նվերներ է բաժանել Սուրբ Ծննդյան գիշերը եւ վերադարձել Հյուսիսային բեւեռ:
Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքի “Off Road” ավտոմոբիլային ակումբը յուրովի է պատրաստվում Ամանորին:
Թագավորական ընտանիքի անդամների այս լուսանկարը հայտնվել է բազմաթիվ հրատարակություններում եւ վստահաբար կարող է համարվել Սուրբծննդյան ամենաբազմատպաքանակ լուսանկարը, տեղեկացնում է BBC-ին:
Դանիայի Գունդսլեւ քաղաքի մերձակայքում բացել են աշխարհի ամենահարմարավետ բանտը, որը կրում է Ստորստրյոմ անվանումը:
«Չպետք է մոռանալ, որ կան օջախներ, որոնք անուշադրության դեպքում կարող են էլ ավելի վտանգավոր լինել, քան ներկայիս մարտահրավերները: Դրանում համոզվեցինք ապրիլյան պատերազմից հետո: Չէ՞ որ դա ոչ մեկը չէր կանխատեսել, բայց դա տեղի ունեցավ»:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները խոստովանել են, որ Ազգային արխիվներից կորստի են մատնվել հազարավոր փաստաթղթեր, այդ թվում՝ Ֆոլկլենդյան պատերազմի, Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության վերաբերյալ: