Ղազախստանում տեղի ունեցածը գունավոր հեղափոխության փորձ չէր. հանրապետության պետքարտուղար
Ղազախստանի պետքարտուղար Եռլան Քարինը հայտարարել է, որ համաձայն չէ այն գնահատականի հետ, թե հանրապետությունում տեղի ունեցածը գունավոր հեղափոխության փորձ էր։
«Յուրաքանչյուր իրադարձություն եղել է նման ինչ-որ մեծ բանի մի մաս… Դուք պատկերացնում եք, թե որքան մանրակրկիտ նախապատրաստում եւ պլանավորում է պահանջում. պահանջում են տարբեր, առանձին-առանձին խմբերի գործողություններ տարբեր քաղաքներում, տարբեր տարածաշրջաններում: Նույնիսկ մեկ տարածաշրջանում»,-ասել է նա «Խաբար 24» հեռուստաալիքի եթերում: Նրա խոսքով՝ փորձագետներն իրադարձությունները գնատատում են արդեն հայտնի «շաբլոններով»:
«Ինչ-որ մեկը համեմատում է գունավոր հեղափոխությունների հետ, թավշյա հեղափոխությունների հետ, բայց Ղազախստանի նկատմամբ այդ սցենարները պակաս արդյունավետ կլինեին, այնուամենայնիվ, հանգամանքները մեր երկրում այլ են, եւ իշխանության դիրքորոշումը բավականին կայուն է, եւ եւս մի շարք այլ պահեր: Նրանք թույլ չէին տա իրականացնել գունավոր հեղափոխությունների դասական տարբերակներ»,-նշել է հանրապետության պետքարտուղարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: