Մակրոնը մեկնաբանել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության վերաբերյալ բանակցությունները
«Նորմանդական ձևաչափը» մնում է արդիական, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ողջունելով Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև ուկրաինական հարցի և հավաքական անվտանգության թեմայով երկխոսությունը։
«Նախագահ Զելենսկին հիշեցրեց, և մենք այդպես ենք կարծում, սա նույնպես քննարկվել է մի քանի շաբաթ առաջ նախագահ Պուտինի հետ քննարկումների ժամանակ. Նորմանդական ձևաչափը մնում է արդիական, այն մնում է հրատապ և պահանջկոտ հարթակ ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար»,- այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Մակրոնի՝ Փարիզում Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարությանը։
Ֆրանսիայի ղեկավարի հետ նա ողջունել է քննարկումները, որոնք ընթանում են Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի և այլ հարցերի, այդ թվում՝ հավաքական անվտանգության թեմայի շուրջ։