Եվրախորհրդարանի նոր ղեկավարը կընտրվի հունվարի 18-ին
Եվրախորհրդարանի նոր ղեկավարի ընտրությունները նշանակված են հունվարի 18-ին, իսկ խոսնակի գործառույթները կանցնեն առաջին տեղակալ Ռոբերտ Մեցոլային։ Այս մասին գրում է խորհրդարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը։
Եվրախորհրդարանի նախագահ Դեյվիդ Սասոլին մահացել է հունվարի 10-ի գիշերը՝ 66 տարեկան հասակում, Իտալիայի Ավիանո քաղաքի քաղցկեղի կենտրոնում, որտեղ նա հոսպիտալացվել էր դեկտեմբերի վերջին իմունային համակարգի դիսֆունկցիայի հետ կապված լուրջ բարդության պատճառով։
«Եվրախորհրդարանի գործող կանոնադրության համաձայն՝ ինստիտուտի ղեկավարի առաջին տեղակալը ժամանակավորապես հանդես կգա նախագահի պաշտոնում՝ մինչև նոր նախագահի ընտրությունը։ Ինչպես իսկզբանե նախատեսված էր մինչև Սասոլիի հանկարծամահ լինելը, ԵԽ նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա հունվարի 18-ին Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստի ժամանակ»,- նշված է փաստաթղթում։