Բաժիններ՝

Պակիստանում 35 մարդ է զոհվել ձյան տեղումների և սաստիկ անձրևների պատճառով

Պակիստանի հյուսիս – արեւելքում եւ հյուսիս – արեւմուտքում առնվազն 35 մարդ է զոհվել, շուրջ 30-ը՝ տուժել ձյան սաստիկ տեղումների եւ հորդ անձրեւների հետեւանքով։

Ինչպես հունվարի 10-ին հաղորդում է The Nation թերթը, ձյան սաստիկ տեղումները հանգեցրել են 23 զբոսաշրջիկների մահվան, որոնց թվում կանայք եւ երեխաներ, Փենջաբի հյուսիս – արեւելյան նահանգի բարձրլեռնային ավտոմայրուղում: Նրանք գտնվել են ավտոմոբիլներում: Անցյալ շաբաթվա վերջին ավելի քան հազար ավտոմոբիլներ էին արգելափակվել 2 մետրից ավելի բարձրությամբ ձնահյուսերից Մուրրի առողջարանային քաղաքի շրջանում:

Հունվարի 10-ին պակիսցանցի զինծառայողների գործողության շնորհիվ խճուղին մաքրվել է ձյունից եւ այնտեղ վերականգնվել է երթեւեկությունը: Բոլոր տուժած զբոսաշրջիկներին օգնություն է ցույց տրվել, հարյուրավոր մարդիկ են տեղավորվել ժամանակավոր ճամբարներում:

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը մարդանց մահվան պատասխանատվությունը դել է Մուրրիի շրջանի վարչակազմի վրա, որը, նրա խոսքով՝ «հանկարծակիի է եկել ձյան աննախադեպ տեղումների եւ մարդկանց կուտակումների» պատճառով, «որոնք ուղեւորության են մեկնել առանց հաշվի առնելու եղանակային պայմանները»:

Հունվարի 9-ին հորդ անձրեւների հետեւանքով առնվազն 12 բնակիչ է զոհվել, շուրջ 30-ը՝ տուժել Պակիստանի հյուսիս – արեւմուտքի Խայբեր Փախթունխվայի նահանգում: Տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումներից ավելի քան 20 տուն է քանդվել: Տարածաշրջանի իշխանությունները պարենային օգնություն եւ դեղորայք են ուղակել աղետի գոտի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս