Բաժիններ՝

ԱՄՆ-ի սենատորները հավանություն տվեցին մինչեւ մարտի 11-ը կառավարության ֆինանսավորման երկարաձգմանը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենտը փետրվարի 17-ին հավանություն է տվել մինչեւ մատի 11-ը ներառյալ դաշնային կառավարության ժամանակավոր ֆինանսավորման օրինագծին: Նիստի հեռարձակումը վարել է  C-Span հեռուստաալիքը։Սույն որոշման օգտին արտահայտվել է 65 օրենսդիր, դեմ է հանդես եկել 27 սենատոր:

Ավելի վաղ օրինագծին հավանություն է տվել Ներկայացուցիչների պալատը: Այժմ փաստաթուղթը ստորագրման կնեկայացվի ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին: Սենատորները փետրվարի 17-ին մերժել են օրինագծում մի շարք առաջարկված ուղղումներ:

Դրանք վերաբերում էին բյուջետային ծախսերի կրճատմանը, ինչպես նաեւ ֆինանսների տրամադրմանը համավարակի դեմ ձեռնարկվող միջոցների համար: Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ում ավարտվել է 2021 ֆինանսական տարին, սակայն օրենսդիրներն առայժմ չեն համաձայնեցրել 2022 թվականի լիարժեք բյուջեն:

Այդ պատճառով նրանք հարկադրված են ընդունելու կառավարության ֆինանսավորման երկարաձգման ժամանակավոր բանաձեւեր: Նախորդ այդպիսի փաստաթուղթը գործում է մինչեւ փետրվարի 18-ը: Եթե նոր բանաձեւը մինչեւ այդ ժամանակը չհաստատվի, ԱՄՆ-ին կարող է սպառնալ կառավարության աշխատանքի նոր դադարեցում : Վերջին անգամ դա տեղի էունեցել 2018 թվականի դեկտեմբերի 22-ին, ինչի հետեւանքով պետական ծառայողները գնացին հարկադրական արձակուրդի ռեկորդային երկարատեւ ժամկետով՝ 35 օր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս