Բայդենը և Շոլցը քննարկել են ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի ամրապնդումը
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը փետրվարի 16-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի երկրների ռազմական ուժեղացման հարցը՝ ի դեպս Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ենթադրական «ագրեսիայի»: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տունը։
«Ղեկավարները հաստատել են իրենց հանձառությունը Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանությանը, ընդգծելով անդրատլանտյան համակարգումը շարունակելու կարեւորությունը՝ դիվանագիտության եւ զսպման միջոցների համատեքստում, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի ուժեղացումը Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման դեպքում»,-ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, որը հրապարակվել է երկու ղեկավարների զրույցի արդյունքներով:
Նշվում է որ ԱՄՆ-ի նախագահը եւ Գերմանիայի կանցլերը նաեւ քննարկել են իրենց համապատասխան շփումները ՌԴ-ի եւ Ուկրաինայի ղեկավարների հետ՝ «ուկրաինական սահմանի մերձակայքում ռուսական զորքերի ներկայության շարունակվող մեծացման» համատեքստում:
Ուկրաինա ներխուժման պատրաստվելու մեջ Արեւմուտքում հնչող չապացուցված մեղադրանքների ֆոնին ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը փետրվարի 8-ին հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը զորավարժությունների ավարտից հետո կվերադառնան մշտական տեղաբաշխման վայրեր: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ զորավարժություններից հետո տեղաբաշխման վայրեր զինվորականների հետքաշումը սովորական պրակտիկա էդրանում ոչ մի նոր բան չկա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: