
Հռոմում ավելի քան 60 մարդ են ձերբակալել մաֆիայի հետ կապերի կասկածանքով

Հռոմում ավելի քան 60 մարդ են ձերբակալել`Ndrangheta մաֆիայի դեմ կարաբիներների տարածաշրջանային ստորաբաժանման ընդգրկուն գործողության շրջանակներում: Ինչպես փետրվարի 17-ին հաղորդել է ANSA գործակալությունը, նրանց բոլորին կասկածում են մաֆիայի գործունեությանը մասնակից լինելու մեջ։
Ինչպես կարծում են քննիչները, կասկածյալները վերահսկել են մայրաքաղաքի տարածաշրջանի տարածքը, այդ թվում թմրամաքսանենգության ուղիները: Գործակալությունում ճշտել են, որ գործողությունը դեռ ավարտված չէ: Դրա մանրամասնություններն ու արդյունքները կներկայացվեն ավելի ուշ:
Իտալիայի իրավապահ մարմիններն ավելի քան 10 տարի առաջ պարզել են, որ ավանդաբար հարավային համարվող հանցավոր կազմակերպությունն իր գործունեությունը վարում է թե՛ երկրի հյուսիսային մարզերում եւ թե՛ Եվրոպայի երկրներում: Ndrangheta-ն համարվում է ամենահզոր ստվերային խմբավորումը, որը վերահսկում է Հարավայն Ամերիկայից Եվրոպա թմրանյութերի մատակարարման ուղիները, հաղրդել էՏԱՍՍ-ը: