
ՄԱԿ-ը Ուկրաինայում կողմերին կոչ է արել առավելագույն զսպվածություն դրսևորել

ՄԱԿ-ը անհանգստությամբ է հետևում այն հաղորդագրություններին, որոնք վերաբերում են Ուկրաինայի արևելքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներին: ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն դրսևորել: Այս մասին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում նշել է կազմակերպության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն։
«Մենք մտահոգությամբ ենք հետևում վերջին մի քանի ժամվա ընթացքում շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների մասին հաղորդումներին: Եթե դրանք հաստատվեն, չի կարելի թույլ տալ, որ խախտումները հանգեցնեն հետագա էսկալացիայի: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն դրսևորել»,-շեշտել է Ռոզմարի Դի Կարլոն։
Նա ընդգծել է, որ պարզապես չեն կարող ընդունել Ուկրաինայում նոր հակամարտության հնարավորությունը: «Իրականում մենք փորձության ենք բախվում»,-ասել է Ռոզմարի Դի Կարլոն: