Եվրոպայի երկրները և Կանադան որոշում են ընդունել՝ սկսել իրենց զինվորականների դուրսբերումը Մալիից
Ֆրանսիան, եվրոպական մի շարք երկրներ եւ Կանադան որոշում են ընդունել՝ սկսել իրենց զինվորականների դուրսբերումը Մալիից: Այդ մասին ասվում է նրանց համատեղ հայտարարության մեջ, որը փետրվարի 17-ին հրապարակվել է Ելիսեյան պալատի կողմից: «Կանադան եւ Եվրոպայի երկրները (…) որոշել են սկսել իրենց զինվորականների համակարգված դուրսբերումը Մալիի տարածքից»,-ասվում է հայտարարության մեջ:
Նրանում նշվում է, որ խոսքն այն զինծառայողների մասին է, որոնք մասնակցում են «Բարխան» եւ «Տակուբա» հակաահաբեկչական գործողություններին: Հայտարարության համաձայն, այդ որոշումն ընդունվելէ «Մալիի անցումային վարչակազմի իշխանությունների կողմից՝ բազմաթիվ խոչընդոտների» ֆոնին: «Կանադան եւ Եվրոպայի երկրները (…) կարծում են, որ քաղաքական, օպերատիվ եւ իրավական պայմանները այլեւս թույլ չեն տալիս արդյունավետորեն շարունակել իրենց ռազմական գործողությունները, որոնք ուղղված են Մալիում ահաբեկչության դեմ պայքարին»,-նշվում է նրանում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 31-ին Մալիի կառավարությունը որոշում էր ընդունել երկրից արտաքսել Ֆրանսիայի դեսպանին՝ ներկայիս իշխանությունների հասցեին ֆրանսիացի պաշտոնատար անձանց կողմից արված «թշնամական» արտահայտություններից համար: Փարիզի եւ Բամակոյի հարաբերությունների վերջին սրման համար առիթ է դարձել իբր Մալիում դանիական զորակազմի անօրինականորեն մնալու համար արտաքսումը, որը գտնվում էր ահաբեկչության դեմ պայքարի գծով հատուկ նշանակության միջազգային խմբի ֆրանսիական հրամանատարության ներքո, եւ դրան հաջորդած Ֆրանսիայի արձագանքը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: