ՀԱՊԿ-ը լավ էլ աշխատում է այնտեղ, որտեղ բոլորի շահերը համընկնում են. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրած ասուլիսի ժամանակ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ՌԴ-ից բացի՝ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեն շատ ջերմ և ծավալուն հարաբերություններ բոլոր ոլորտներում՝ տնտեսական ծավալներ, միջպետական շփումներ, միջպետական պայմանագրային բազա և այլն:

Ավելին, Թուրքիայի և Ադրբեջանի հետ նաև մաս են կազմում մեկ այլ կազմակերպության՝  թյուրքախոս մասը այդ պետությունների:

«Անձնական շփումների մակարդակով նաև այդ պետությունների առաջնորդները շատ ավելի մտերիմ են Ադրբեջանի նախագահի հետ, հետևաբար մտածել, որ որևէ կերպ ՀԱՊԿ-ը կարող է արձագանքել մեր վրա այդ հարձակմանը, կլիներ միամտություն: Ուղղակի դա բացառվում է: Եվ խոսքը նրա մասին չէ, որ ՀԱՊԿ-ը մեռած կառույց է, ո՛չ, ավ էլ աշխատում է, այնտեղ, որտեղ բոլորի շահերը համընկնում են»,- շեշտեց Քոչարյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս