
Վիետնամը բացում է սահմանները զբոսաշրջիկների համար

Վիետնամի իշխանությունները համաձայնել են մարտի 15-ից սահմանները բացել զբոսաշրջիկների համար: Այս մասին հայտնել է Վիետնամի լրատվական գործակալությունը՝ հղում անելով իշխանություններին:
Վիետնամ այցելով զբոսաշրջիկները պետք է ներկայացնեն փաստաթուղթ լիարժեք պատվաստման կամ հիվանդությունից ապաքինվելու վերաբերյալ: Բացի այդ, նրանք պետք է ՊՇՌ թեստավորում անեն: