Բաժիններ՝

Իսրայելը հրթիռահարվածներ է հասցրել Դամասկոսից հարավ գտնվող օբյեկտներին

Իսրայելը «երկիր-երկիր» դասի հրթիռներով գրոհել է Դամասկոսից հարավ գտնվող օբյեկտների վրա: Այս մասին հայտարարել է սիրիական բանակի հրամանատարությունը:

«Փետրվարի 16-ի երեկոյան մոտավորապես 11:35-ին (Երեւանի ժամանակով 01:35-ին) Իսրայելն օկուպացված Գոլանի բարձունքների տարածքից «երկիր-երկիր» դասի հրթիռներով մի քանի հարվածներ է հասցրել Դամասկոսից դեպի հարավ գտնվող Զաքիա բնակավայրի շրջանի օբյեկտներին»,-ասվում է հայտարարության մեջ:

Նախնական տվյալներով՝ հասցվել է նյութական վնաս: Իսրայելի կողմից պաշտոնական հաստատում չկա: Իսրայելի զինվորականները քանիցս հարվածներ են հասցրել Սիրիայի օբյեկտներին՝ իրենց գործողությունները բացատրելով այն բանով, որ ձգտում ենք թույլ չտալ ժամանակակից սպառազինություններ ընկնեն թշնամիների ձեռքը:

Առաջին հերթին խոսքը լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման մասին է, որը տարածաշրջանում կռվում է Բաշար Ասադի կողմում եւ վերահսկվում է Թեհրանի կողմից: Դամասկոսը քանիցս դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ պահանջելով ճնշում գործադրել Թել Ավիվի վրա, որպեսզի այնտեղ դադարեցնեն Սիրիայի ինքնիշխանության սիստեմատիկ խախտումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28