Բաժիններ՝

Դոնբասից և Ուկրաինայից շուրջ 174.000 մարդ տեղափոխվել է Ռուսաստան. ՏԱՍՍ

Դոնեցկի և Լուգանսկի շուրջ 156 հազար բնակիչ փետրվարի 18-ից մինչ օրս տարհանվել է Ռուսաստան: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է անանուն աղբյուրը ուժային կառույցներից:

«Մարտի 5-ի առավոտվա դրությամբ՝ Ռուսաստանի Դաշնության սահմանը հատել է գրեթե 174 հազար մարդ, որոնցից ավելի քան 45 հազարը՝ երեխաներ: Գրեթե 156 հազարը Դոնեցկի և Լուգանսկի բնակիչներն են, ում տարհանումն իրականացվել է փետրվարի 18-ից»,- հայտնել է լրատվական գործակալության զրուցակիցը:

Նա հստակեցրել է, որ վերջին օրերին ՌԴ, Ուկրաինայի և այլ երկրների շուրջ 18 հազար քաղաքացիներ են Ուկրաինայից տեղափոխվել Ռուսաստան:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031