ՌԴ դեսպանությունը ռուսալեզու բնակչության դեմ խտրականության դրսևորումների հարցով նոտա է հղել Գերմանիայի ԱԳՆ-ին

Գերմանիայում Ռուսաստանի դեսպանությունը բողոքի նոտա է հղել այդ երկրի արտաքին գործերի նախարարություն՝ կապված ռուսաստանցիների դեմ կիրառվող խտրականության հետ: Այս մասին հայտնել է Գերմանիայում ՌԴ դեսպան Սերգեյ Նեչաևը:

«Անհրաժեշտ է, որ Գերմանիայի կառավարությունն ուժեղ ազդակներ ուղղի տեղական իշխանություններին՝ քաղաքային, կոմունալ, տարածաշրջանային ծառայություններին, որպեսզի դադարեցվի այս խտրականությունը: Գերմանիայի ԱԳՆ-ին ուղարկվել է դեսպանության նոտան»,- հայտնել է Նեչաևը «Россия-24»-ի եթերում:

Նա ընդգծել է, որ դեսպանությունը ռուսաստանցիների կողմից հարյուրավոր դիմումներ է ստանում այն մասին, որ ռուսալեզու բնակչության դեմ խտրականություն է ցուցաբերվում: «Ցավալի է, որ սա վերաբերում է նաև գերմանական դպրոցներում սովորող երեխաներին»,- նշել է դեսպանը՝ հայտնելով, որ խառնամուսնություններից ծնված երեխաները տարատեսակ հոգեբանական բռնությունների են ենթարկվում:

Սերգեյ Նեչաևը տեղեկացրել է, որ չնայած հնչեցվող սպառնալիքներին, դեսպանությունն աշխատում է սովորական ռեժիմով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031