Բաժիններ՝

Մասկը հայտնել է որոշ կառավարությունների կողմից ռուսական ԶԼՄ-ներն արգելափակելու դիմումներ ստանալու մասին

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իրեն պատկանող արբանյակային կապի Starlink ցանցը չի արգելափակելու ռուսական լրատվամիջոցները: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Որոշ կառավարություններ (ոչ ուկրաինական) ասել են Starlink-ին արգելափակել ռուսական լրատվական աղբյուրները: Մենք նման բան կանենք միայն ատրճանակի սպառնալիքի ներքո»,- գրել է Մասկը:

SpaceX և Tesla ընկերությունների ղեկավարն իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային՝ գրելով. «Ամուր եղիր, Ուկրաինա: Նաև իմ համակրանքն եմ հայտնում Ռուսաստանի հզոր ժողովրդին, որը չի ուզում սա»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031