Բաժիններ՝

Մալիում սուգ է հայտարարվել ահաբեկչության հետևանքով զոհված 27 զինվորականի համար

Մալիի կենտրոնական հատվածում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհված 27 զինվորականի համար երկրում համազգային եռօրյա սուգ է հայտարարվել:

Ինչպես հաղորդում է«ՏԱՍՍ»-ը, համապատասխան հրամանագիրը, որը ստորագրել է Մալիի ժամանակավոր նախագահ, գնդապետ Ասսիմի Գոյտան, մարտի 5-ին կհրապարակի Malijet պորտալը։

Մալիի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ զինված գրոհայինները հարձակվել են Մոնդորոյի բանակային բազայի վրա և սպանել 27 զինծառայողի: 33 մարդ վիրավորվել է, նրանցից 21-ը ծանր վիճակում է, իսկ 7-ը անհետ կորել է:

Պատասխան գործողություններով կառավարական ուժերը լիկվիդացրել են 47 ահաբեկչի հենց Մոնդորոյի բազայում տեղի ունեցած բախման ընթացքում և ևս 23-ին՝ հետապնդման ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031