Բելառուսի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են համագործակցությունը կեղծ տեղեկատվության տարածման դեմ

Բելառուսի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Վլադիմիր Մակեյն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով իրադրությունը տարածաշրջանում: Այս մասին հայտարարություն է տարածել Բելառուսի ԱԳՆ-ն:

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք առնչվում են հումանիտար միջանցքների բացմանը՝ Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների գոտիներից կամ դժվար վիճակում հայտնված օտարերկրյա քաղաքացիների տարհանման նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Վլադիմիր Մակեյն ու Սերգեյ Լավրովը քննարկել են երկկողմ փոխգործակցությանն առնչվող այլ հարցեր, այդ թվում և համագործակցությունը «տեղեկատվական հարձակումների և կեղծ տեղեկատվության տարածման դեմ հակազդելու նպատակով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031