Ռուսաստանը Ուկրաինան մասերի բաժանելու նպատակ չի հետապնդում. Պեսկով

Ռուսաստանը, ռազմական օպերացիա իրականացնելով Ուկրաինայի տարածքում, Ուկրաինան մասերի բաժանելու նպատակ չի հետապնդում, այլ փորձում է սեփական անվտանգության երաշխիքներ ապահովել:

Ինչպես հաղորդում է  «ՏԱՍՍ»-ը, այս մասին Sky News Arabia հեռուստաալիքի հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«2014 թվականի պետական հեղաշրջումից հետո Ուկրաինան ենթարկվել է նացիստական գաղափարախոսության ազդեցությանը: Մենք ցանկանում ենք ազատել նրան այդ գաղափարախոսությունից: Բացի այդ, Ուկրաինայում մեծացել է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի առկայությունը, որն ուղղակիորեն սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը: Մենք ուկրաինական տարածքը մասերի բաժանելու նպատակ չունենք, սակայն ձգտում ենք հասնել մեր անվտանգության երաշխիքների ապահովմանը»,- նշել է Պեսկովը:

Նա հավելել է՝ Մոսկվան ձգտում է հասնել նրան, որ «Եվրոպայում անվտանգության ոլորտում հավասարակշռությունը փոխվի», և որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն այլևս զենք չմատակարարեն Ուկրաինային:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031