Բաժիններ՝

Ուկրաինայի ԱԳ նախարարը խոսել է Թուրքիայում Լավրովի հետ բանակցելու հնարավորության մասին

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Թուրքիայում հանդիպման հնարավորության մասին, եթե բանակցությունների հեռանկարը բովանդակային լինի: Այս մասին նա խոսել է ուկրաինական հեռուստաալիքների եթերում:

Ավելի վաղ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը հայտարարել էր, որ թուրքական կողմը պատրաստ է Ստամբուլում անկացնել բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև:

«Մենք այսօր Թուրքիայի իմ գործընկերոջ հետ քննակում կունենանք: Գոյություն ունի բանակցային ձևաչափ, կազմվել են պատվիրակություններ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի կողմից, նրանք հանդիպում են Բելառուսի տարածքում: Եթե տեսնեմ, որ Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները բովանդակային են, և դա կտեղավորվի բանակցային գործընթացի շրջանակում, իհարկե, ես չեմ հրաժարվի»,- ասել է Կուլեբան:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031