
Երկկողմ հարաբերությունների զարգացումը մեծ թափ է ստացել. Չինաստանի նախագահը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը:
Շնորհավորական ուղերձում Չինաստանի նախագահը նշել է, որ Չինաստանի և Հայաստանի գործընկերությունը հիմնված է ավանդական բարեկամության վրա։
«Դիվանագիտական կապերի հաստատումից ի վեր երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը բավական մեծ թափ է ստացել, և տարբեր ոլորտներում համագործակցությունը նկատելի ձեռքբերումներ է ունեցել», – նշել է Սի Ծինփինը:
Նա նաև ասել է, որ մեծ նշանակություն է տալիս Չինաստանի և Հայաստան հարաբերությունների զարգացմանը և պատրաստ է աշխատել Խաչատուրյանի հետ՝ նպաստելու երկկողմ կապերի առողջ և կայուն զարգացմանը՝ օգուտ բերելու երկու երկրներին և նրանց ժողովրդին։