«Հունգարիայի ձայնն էլ մի օր կլսենք»․ Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուկրաինական ներկա ճգնաժամը, որն ամենավտանգավորն է 1959_61թթ. Կարիբյան ճգնաժամից ի վեր, ոչ միայն բևեռների բախման հետևանք է, այլ այն ունի իր մեջ մի քանի թաքուն շերտեր, որն առաջին հայացքից կարծես թե չի երևում։ Դա ուկրաինական տարածքներին տիրելու հարևան պետությունների պատմական պահանջներն են։ Եթե շատ հեռուն չգնանք, այլ վերցնենք նորագույն ժամանակաշրջանը, ինչ ենք տեսնում։

Միջնադարում լեհ–լիտվական պետությանը պատկանող ուկրաինական տարածքները 18_րդ դարում անցան ռուսական կայսրությանը Լեհաստանով և Վարշավայով, առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո ողջ Արևմտյան Ուկրաինան մտավ նորից վերստեղծված Լեհաստանի կազմի մեջ, 1939թ. Ռիբենտրոպ–Մոլոտով խորհրդա գերմանական պակտով Արևմտյան Ուկրաինան միավորվեց Խորհրդային Ուկրաինային, որն էլ 1954թ. նվեր ստացավ Ղրիմը։ Պատերազմի ավարտին Հունգարիայից անջատվեց Անդրկարպատյան Ուկրաինան և մտավ Ուկրաինայի կազմի մեջ։ Բոլշևիկներն էլ իրենց կարճ խելքով այս միութենական հանրապետության մեջ էին մտցրել հսկայածավալ ռուսաբնակ տարածքներ արևելքում, այն ինչ անվանում են Մալոռուսիա։ Հիմա տեսեք ինչ է ստացվում։

Լեհաստանը միշտ Արևմտյան Ուկրաինան և Արևմտյան Բեկոռուսիան համարում է իր պատմական տարածքը և լեհական ազգայնական շրջանակները անընդհատ թեժ են պահում Ստալինի և Հիտլերի հանցավոր պակտի հետևանքների վերացման և ,,արդարության,, վերականգնման պահանջը, ռուսական իշխանությունների գործունեությունը պատմական արդարության վերականգնման առումով, հիմա մեր աչքի առաջ է։

Բայց ահա բավականին նուրբ են գործում լեհերը։ Գրկաբաց իրենց երկրում ընդունում են փախստականնեևին, հետո ԵՄ–ից կստանան հսկայական ֆինանսավորում, հետո հնարավոր է հարց բարձրացնեն այդ նույն փախստականներին հայրենիք տալու հարցը։

Հունգարիայի ձայնն էլ մի օր կլսենք։ Իսկ Էրդողանն էլ և թյուրքախոս պետությունների մյուս լիդերները, ալավերդին Ալիևի մոտ, միանշանակ բարձրաձայնում են Ղրիմի թաթարների իրավունքների վերականգնման խնդիրը, այսինքն՝ վերադարձ դեպի օսմանյան հայրենիք։ Ահա այսպիսի մտորումներ կանանց միջազգային տոնին․․․»։

Տեսանյութեր

Լրահոս