
ԱՄՆ-ն արագորեն Լեհաստան կտեղափոխի Patriot համալիրներ

Պենտագոնը մտադիր է Վարշավայի առաջարկությամբ արագորեն Լեհաստան տեղափոխել Patriot զենիթա-հրթիռային համալիրներ: Մարտի 8-ին այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի զինված ուժերի Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչ Ադամ Միլլերը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
Ինչպես ճշտել է նա, պլանավորվում է «արագորեն Լեհաստան տեղափոխել Patriot-ի երկու մարտկոց»: Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունում կարծում են, որ այս քայլը թույլ կտա «հակազդել ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ տարածքների համար հնարավոր պոտենցիալ սպառնալիքներին»: «Դա խելամիտ միջոց է, նպատակաուղղված ուժերի պաշտպանությանը, որն ընդգծում է 5-րդ հոդվածի մեր հանձնառությունը եւ չի օժանդակում ինչ-ինչ հարձակողական գործողութունների»,- ընդգծել է Միլլերը:
Հյուսիսատլանտյան պայմանագրի՝ 1949 թվականին Վաշինգտոնում ստորագրված 5-րդ հոդվածը նախատեսում է կոլեկտիվ պատասխան «ՆԱՏՕ-ի մեկ կամ մի քանի» երկրների վրա «զինված հարձակման» դեպքում: