
Վերջին շաբաթվա ընթացքում ռուսական Rutube-ում գրանցված օգտատերերի թիվը ավելացել է մոտ 6 անգամ

Ռուսական Rutube վիդեոհոսթինգում գրանցված օգտատերերի թիվը վերջին շաբաթվա ընթացքում ավելացել է 5,5 անգամ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։
«Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում Rutube-ում գրանցված օգտատերերի թիվն ավելացել է 5,5 անգամ»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության մեկնարկից և ԱՄՆ-ի և ԵՄ երկրների կողմից պատժամիջոցներից հետո Ռոսկոմնադզորը արգելափակել է Facebook սոցիալական ցանցը և դանդաղեցրել Twitter-ի աշխատանքը Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Google Ads-ը ևս դադարեցրել է ռուս օգտատերերի գովազդը որոնման համակարգում և YouTube-ում։ Իր հերթին TikTok-ն արգելել է ռուս օգտատերերին տեսանյութեր հրապարակել և ուղիղ հեռարձակումներ սկսել։