Եվրոպայում ազգայնականները կարող են անուղղելի արարքներ կատարել. Զախարովա

Երաշխիք չկա, որ Եվրոպայում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների նկատմամբ ստեղծված պսիխոզի մթնոլորտը տեղի ազգայնականներին չի մղի անուղղելի արարքների: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նշել է, որ վերջին օրերին հարձակումներ են տեղի ունեցել Իռլանդիայում եւ Նիդեռլանդներում ՌԴ-ի դեսպանությունների, ինչպես նաեւ Փարիզում Ռուսաստանի գիտության ու մշակույթի կենտրոնի շենքի վրա:

«Ներկա պահին զոհեր չկան: Բայց, դրա հետ մեկտեղ, ոչ մի երաշխիք չկա, որ Եվրոպայում ստեղծված պսիխոզի եւ ատելության մթնոլորտը տեղի ազգայնականներին չի մղի անուղղելի արարքների»,-ասել է Զախարովան՝ հանդես գալով ճեպազրույցում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031