«Արդյոք իշխանությունները տեղյա՞կ են, թե ի՞նչ հետազոտություններ են արվում և ի՞նչ են հետապնդում այդ հետազոտությունները»
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը հաստատեց, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում հետազոտություններ է անցկացնում կենսաբանական զենքի ստեղծման վերաբերյալ:
ԱՄՆ-ում մտահոգված են, որ այս փորձերի արդյունքները կարող են հայտնվել ռուս զինվորականների ձեռքում:
«Ուկրաինայում կան կենսաբանական հետազոտությունների օբյեկտներ։ Եվ հիմա մենք շատ մտահոգված ենք, որ ռուսական զինված ուժերը կարող են փորձել վերահսկողություն հաստատել իրենց վրա։ Ուստի մենք աշխատում ենք ուկրաինացիների հետ, որպեսզի հետազոտական նյութերը չհայտնվեն ռուսների ձեռքը, եթե նրանք մոտենան այդ օբյեկտներին»։ Նուլանդ
Լվովում կենսալաբորատորիաներն աշխատել են ժանտախտի, սիբիրախտի և բրուցելյոզի հարուցիչներով, Խարկովում և Պոլտավայում՝ դիֆթերիայի, սալմոնելոզի և դիզենտերիայով հարուցիչներով, այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈՒ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար Իգոր Կիրիլովը։
Ուզում եմ մեր հանրությանը հիշեցնել, որ Հայաստանում նույնպես առկա են այդպիսի 12 կենսաբանական լաբորատորիաներ, որոնք ստեղծվել են ԱՄՆ բանակի միջոցներով: Դրանցից երեքը գտնվում են Երևանում, կան նաև Իջևանում, Գյումրիում, Մարտունիում, Սիսիանում, Արտաշատում և Վանաձորում։
Ժողովուրդ, արդյոք մենք պաշտպանվա՞ծ ենք այդ կենսաբանական հետազոտություններց, արդյոք այսօրվա իշխանությունները տեղյա՞կ են, թե ի՞նչ հետազոտություններ են արվում և ի՞նչ են հետապնդում այդ հետազոտությունները: Եվ, ի վերջո, ժողովուրդ, դուք վստա՞հ եք, որ այդ հետզոտությունների արդյունքները չեն կիրառվի մեզ բնաջնջելու համար. Անկեղծ ասեմ, ես վստահ չեմ…»: