«Լավրովի հետ հանդիպումը լինելու է Չավուշօղլուի շնորհիվ»․ Ուկրաինայի արտգործնախարար

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ կհանդիպի ու կբանակցի Ռուսաստանի արտգործնախարար նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ուկրիանական հեռուստաալիքներից մեկին հյուրընկալված Կուլեբան ավելացրել է, որ այդ հանդիպումը կայանալու է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի շնորհիվ:

«Մարտի 10-ին կայանալիք հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի շնորհիվ է տեղի ունենալու: Չգիտեմ Էրդողա՞նն է Պուտինին համոզել, թե՞ Չավուշօղլուն Պուտինին, բայց հանդիպումը կայանալու է»,- ասել է Կուլեբան:

Ըստ նրա՝ վերջին 2 տարում Լավրովը խուսափել է Նորմանդյան քառյակի կամ երկկողմ ձևաչափով իր հետ հանդիպելուց, իսկ հիմա հանկարծակի ընդունել է առաջարկը:

Կուլեբան հայտնել է, որ իրենք պատրաստ են Ռուսաստանի հետ քննարկել բոլոր հարցերը, այդ թվում՝ Ղրիմի ու Դոնբասի թեման:

Տեսանյութեր

Լրահոս