Ավարտվել է ՌԴ և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումը․ հրադադարի մասին պայմանավորվածության գալ չի ստացվել

նթալիայում ավարտվել է Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը, որին մասնակցում էր նաև Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշողլուն։

Ինչպես տեղեկացնում է Ինտերֆաքս գործակալությունը, հանդիպումը տևել է մոտ 1,5 ժամ։

Նախքան բանակցությունները Չավուշօղլուն առանձնազրույցներ էր ունեցել Լավրովի ու Կուլեբայի հետ։

Հանդիպման ավարտին ՌԴ և Ուկրաինայի արտգործնախարարներն առանձին մամուլի ասուլիսներով են հանդես եկել։

Լրագրողների հետ զրույցում ուկրաինացի նախարարն ասել է, որ չի հաջողվել հրադադարի մասին պայմանավորվածության հասնել, բանակցությունները բարդ էին։

Ըստ Կուլեբայի` ռուս նախարարի հետ հանդիպմանը քննարկել են հումանիտար միջանցքների բացման և հրադադարի ռեժիմի հարցերը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031